Երեւանում, այսօր՝ փետրվարի 12-ին,  վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:10-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի եւ Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին եւ Երեւանի բնակիչ, 17-ամյա  Կարեն Ս.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն: