Արցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից: