ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով 23:31-ին (Գրինվիչի ժամանակով' ժամը 19:31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով' Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում' 2-3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ սեյսմոլոգիական ցանցը հետցնցում էր արձանագրել նաև փետրվարի 15-ին՝ ժամը 22:27-ին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում' 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ: Հետցնցումները հաջորդում են փետրվարի 13-ին Երևանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: