Ռուսաստանը երկուշաբթի օրվանից վերսկսեց ավիահաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Աերոֆլոտը» նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի երկու երկրներ՝ Հայաստան և Ադրբեջան: Մոսկվա-Երևան չվերթները նախատեսված են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետադարձ թռիչքները կլինեն երկուշաբթի, կիրակի օրերին և երկու թռիչք՝ հինգշաբթի օրերին:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային թռիչքները 2020-ի մարտի 27-ից: Բացառություն էին արտահանման թռիչքները, ինչպես նաև բեռների, փոստային, շտապօգնության և մարդասիրական թռիչքները, սպասարկման համար դատարկ օդանավերը, Ռուսաստանում լիցքավորելու կամ անձնակազմի փոփոխության համար վայրէջք կատարող տարանցիկ թռիչքները և այն թռիչքները, որոնք իրականացվում էին կառավարության առանձին որոշումներով: