Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել:

Մահացածը Մահմուդ Բախտիյար օղլուն է' ծնված 1988 թվականին: Նշվում է, որ նախնական տվյալներով' նա գնացել էր այդ տարածք մետաղյա ջարդոններ հավաքելու, որտեղ էլ պայթել է ականի վրա: Նրա մարմինը դեռ գտնվում է ականապատված տարածքում: