Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են , որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Լավ էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր :

Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունը ինչու՞ է ձեռքերը լվացրել քաշվել կողքի :

Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու , արդեն խոսում է մի շարք հարցերի մասին :

Հուսամ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը , Կրթության տեսչությունը , ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրզներից , բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող , բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից : Ստիպված եմ հրապարակային հանդես գալ , քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են :

Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին , բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»,-գրել է պատգամավորը։