Hraparak.am-ի տեղեկություններով՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը այսպես կոչված՝ Թաղման բյուրոն նոր տնօրեն ունի ի դեմս ԺՊ Վահե Խաչատրյանի։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ էր նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր փեսան։

«Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 5 թեկնածու, սակայն  Մարությանի թեկնածուն հենց Վահե Խաչատրյանն էր, եւ քաղաքապետն ամեն ինչ արել էր, որ հենց նա անցնի։

Նշենք, որ սա բավականին յուղոտ պաշտոն է, պաշտոնակատար՝ Վահե Խաչատրյանը գնացել էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, ի դեպ, մենք դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ նա սրտի ցավով է լքել աշխատակազմի ղեկավարի աթոռը։ Փաստորեն, այսպիսով Մարությանը հալեցրեց Խաչատրյանի սրտի սառույցը՝ նրան «տեղավորելով» Թաղման բյուրոյում»,- գրում է կայքը։