Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը ձերբակալվել են, տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը նրան հայտնել է, որ Սաղաթելյանին և Բեքարյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով, Ավագյանին՝ մեկ։

Մասնավորապես, նրանք մեղադրվում են ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու համար։