Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ փետրվարի 24-ին, ավարտվեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավճիռը։

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-ից 360-րդ, 364-ից 360-րդ եւ 369-ից 373-րդ հոդվածներով վճռեց

Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված անձի մահվան հիմքով։ Արայիկ Խանդոյանին կալանքից ազատելու նպատակով Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի օգոստոսի 17-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումարը վերադարձնել վերջինիս կամ նրա կողմից լիազորված անձանց։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-ր հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վարուժան Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։