Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք, առողջացել է 467 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 3488 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 716682-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն' առողջացած, 3179-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 809 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։