Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ): Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Գուլոգլան Միրզալիևը տարբեր վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց: