Նոյեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրն իրագործվում է և պետք է կյանքի կոչվի, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի վաղ, նա այն, ինչ տեղի է ունենում Երևանում, անվանել է քաղաքական ճգնաժամ: «Մենք երբեք չենք խառնվում այլ պետությունների գործերին, հատկապես այդպիսի զգայուն պահին: Բայց պատերազմի արդյունքները նույնն են լինելու: Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունն ամբողջությամբ իրականացվում է, և այն պետք է իրականացվի», - ասել է Ալիևը: «Հավատում եմ, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, նոյեմբերի 10-ի հայտարարությունը դեռ կյանքի կկոչվի: Հակառակ դեպքում, Հայաստանը կընկնի էլ ավելի վատ վիճակի մեջ», - հավելել է Ալիևը: