Համացանցում տարածվել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են պրոյեկցիայով ԱԱԾ շենքի պատին պատկերել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի Ֆեյսբուքյան էջի լուսանկարը:

Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջը վարելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: Նույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բերման էր ենթարկել նաև «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովային, սահմանադրագետ Գոհար Մելոյանին և ևս երկու քաղաքացիների՝ Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին: