Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: