Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։ Այսօր լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն վաճառվում է 410 դրամով, իսկ ռեգուլյարը նախկին 370-ից դարձել է 390 դրամ։ 

Վերջին ամսում բենզինի գինը բարձրացել է 20 դրամով։ 

Թե որն է թանկացման պատճառը ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել ՏՄՊՊՀ-ից. «Ուսումնասիրությունը ամփոփման փուլում է, շուտով կհրապարակենք այն»,- մեզ հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։ 

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում ոչ միայն բենզինի վաճառքի գինն է բարձրացել, այլև մի շարք մթերքների, մասնավորապես՝ կարագի, ալյուրի, ձեթի, շաքարավազի և այլն: