Բքի պատճառով անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները այսօր դադարեցվել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ այսօր որոնողական աշխատանքներ պետք է տարվեին Մարտունու և Ֆիզուլիի շրջանում. «Որոնողական աշխատանքները տեղափոխել ենք վաղը, իսկ կլինեն դրանք, թե ոչ, կախված է արդեն եղանակային պայմաններից»,- ասաց Հունան Թադևոսյանը:

Վերջինս ասաց, որ ծնողները դեռևս շարունակում են իրենց հետ որոնողական աշխատանքների մասնակիցը լինե:

Դիտարկմանը, թե արդյոք համացանցում տարածված այն տեղեկությունը, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հենց իրենք են ադրբեջանցիների հետ բանակցություններ վարում, Հունան Թադևոսյանը մեկնաբանեց. «Մինչև երեկվա դրությամբ կարող եմ վստահ ասել, որ նման բան դեռ չի եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Զվարթ Պետրոսյան