Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետեւողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երեւի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաեւ դրանից առաջ) եւ հետ պատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է: Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»: Դիցուք՝ ովքեր են ՔՊ-ից սոցցանցային պատերազմ հայտարարել ՄԻՊ Արման Թաթոյանին:

Ֆահրադյանի ու Արշակյանի մասնակցությամբ միջադեպին ՄԻՊ արձագանքից հետո ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցցանցում հայհոյանք պարունակող գրառում է արել ՄԻՊ-ի հասցեին՝ աջակցությունը հայտնելով ԲՏԱ նախարար Հակոբ Աշակյանին։ Գրառումը հավանել էր իշխող ֆրակցիայի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

 

Վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է)։

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կրկին անգամ դրսևորել է իրեն` այս անգամ առանձին գրառմամբ:

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 332.2-ի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:  Հարց է առաջանում՝ օրենքը Հայաստանում հասարակ ժողովրդի համա՞ր է միայն, թե ի վերջո կտարածվի նաև արտոնյալների վրա...