Լեռնային Ղարաբաղում գտնվող Հադրութի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կանգուն էր ընդհուպ մինչև այդ տարածքը Ադրբեջանին անցնելու պահը, «անհետացել է»։ BBC- ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննում է հայկական եկեղեցու առեղծվածային անհետացումը: Նա հայտնում է, որ եկեղեցին անձեռնմխելի էր, երբ արցախյան վերջին պատերազմից հետո տարածքում հաստատվեցին ադրբեջանցիները: Ադրբեջանն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանն իրեն անհիմն մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ՝ հերքելով Հադրութի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին ապամոնտաժելու մասին BBC-ի թղթակցի պնդումը: Ինչևէ, եկեղեցին այժմ չկա։ Այն, ասես, իսկապես անհետացել է։