Ինչպես արդեն հայտնել էինք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն է։
Հարսանեկան խնջույքին ի թիվս շոու բիզնեսի այլ աստղների ներկա է նաև հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն, ով Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ և գրառում արել ճոխ հարսանիքի մասին։

«Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին։ Տոնում ենք սեր»,- գրել է նա: