Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23.30-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «Չերի»-ի վարորդը, ուղևորը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը հայտնել էր Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) վթարի էր ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը: