Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։

Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,- գրել է նա։