Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երեւանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող 50-ից ավել քրեական հեղինակություններ:

Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» եւ այլն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաեւ մեծ թվով քրեական հեղինակություններ: