Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Քրեական գործի նյութերը ոստիկանությունից ըստ ընթացակարգի ուղարկվել են Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, երբ մի խումբ անձինք փորձել են խափանել Կառավարության ղեկավարի հանդիպումը քաղաքացիների հետ: