Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ տեղադրվեց 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար:

Խաչքարի օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արման Մայիլյանի մեծ ցանկությունն է, որպեսզի եկեղեցու ուխտավորները մեկ րոպե կանգ առնեն խաչքարի մոտ և հարգեն պատերազմում զոհված հերոսների հիշատակը: