Գյումրի-Երեւան քայլարշավը, որին մասնակցում է ավելի քան 2 տասնյակ մարդ, շարունակվում է նորմալ, առանց միջադեպերի: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ նշեց քայլարշավին մասնակցող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ արդեն անցել են Աշտարակը: Նախատեսում են Երեւանում լինել վաղը, իսկ այսօր կգիշերեն Երեւանի մատույցներում, նախորդ գիշեր էլ քնել են Թալինի շրջակայքում' Կաթնաղբյուր եւ Աշնակ գյուղերի խաչմերուկում' մեքենանների մեջ:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ քայլարշավի մասնակցիները տոկուն մարդիկ են, ոչ մեկի ինքնազգացողությունը չի վատացել:

Նշենք, որ քայլարշավի մասնակիցները գալիս են ներկա լինելու վաղը' ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում կայանալիք «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը: Դրանից հետո կլինի տոնական համերգ: Հանրահավաքը կշարունակվի քաղաքական ելույթների ձեւաչափով: Ապրիլի 9-ին ժամը 18.00-ին էլ նախատեսվում է անցկացնել երթ Երեւանի կենտրոնական փողոցներով:

Ի դեպ, վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: