Ռուսաստանում շրջանառության մեջ է հայտնվել «Karnivak Cov» կենդանիների COVID-19 կանխարգելման ռուսական պատվաստանյութը։
«Առաջին խմբաքանակը, 17 հազար դեղաչափով, արտադրվել է Ռոսսելխոզնադզորին ենթակա Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնում», - ասել է կարգավորող մարմնի ղեկավարի խորհրդական Ջուլիա Մելանոն: «Karnivak Cov»֊ը կենդանիների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է: Պատվաստումից հետո իմունիտետի պահպանման ժամանակահատվածը գնահատվում է վեց ամիս: