Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն: »,- գրել է Փաշինյանը: