Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Դատելով առկա հրապարակումներից՝ թշնամին առաջացել է Մեծ Իշխանասարի հատվածում՝ տեսանելի վերահսկողություն ստանալով Գորիս գնացող ճանապարհի վրա։

Իշխանական սազանդարները պիտի որ նախ հերքեն եղածը, իսկ հետո հայտարարեն, որ «մեղավորը սյունյաց դիրքապահներն են, որոնք կապված են Սյունիքի կոռուպցիոն շրջանակների հետ»։ Ամեն ինչ՝ ժանրի կանոններով։

Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են, քանի նրանք կան, Հայաստանը չի կարողանալու մեջքը շտկել և միշտ տուժելու է։ Այս իշխանությունների պահպանումը ձեռնտու է միայն Հայաստանի թշնամիներին»։