Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։ Նշվեցին նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։