ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․ «ՀՀ զինված ուժերի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը հերոսական նվիրումով է»:

Լուսանկարում հավանաբար Սև լիճն է, որ երևում է բարձունքից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ ՀՀ սահմանից մի քանի կիլոմետր ներս՝ Սև լճի հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ-ն տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկակական տարածքից՝ ասելով, որ չի պատրաստվում անգամ մեկ մետր զիջել իր տարածքից։