ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին:

Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդում է, որ կողմերը վերահաստատել են իրենց տրամադրվածությունը՝ սահմանային վիճակի կարգավորմանը հասնել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: