Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երբեք չի եղել եւ չի դառնա Թուրքիայի ընկերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը թուրք երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նեթանյահուն երբեք չի եղել եւ երբեք չի դառնա մեր ընկերը: Մենք շարունակում ենք շարժվել մեր պայքարի ուղով, որը մենք վարել ենք Նեթանյահուի դեմ առ այսօր»,-ընդգծել է Էրդողանը :