Ադրբեջանցի զինվորականները Կութ գյուղի սահմանային հատվածում մի քանի կրակոց են օդ արձակել: Այս մասին հայտնում է Tert.am-ը` վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Կայքի հաղորդմամբ` նախարարությունից ասել են` «Իրավիճակն այս պահին հանգիստ է»։

Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ Սև լճի տարածքում ևս իրավիճակը հանգիստ է։