Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, իսկ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր ժամանած տապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: