Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն' առողջացած, 4428-ը' մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1078534 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք:

Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք: