Նիկոլ Փաշինյանի բոլոր աննախադեպերին կողքին պատվավոր տեղ է զբաղեցնում վերջինիս մասով հանցագործության մասին տված հաղորդումների թիվը: Որպես կանոն' բոլոր նախկին պաշտոնյաները, որ Փաշինյանի օրոք զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ պաշտոնը թողնելուց հետո այս կամ այն մեղադրանքն են հնչեցրել Փաշինյանի հանդեպ: Սակայն, բանը նախկին պաշտոնյաներով միայն չի սահմանափակվում:

Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) առաջարկում է Մարդու իրավունքներրի պաշտպան Արման Թաթոյանին, որ վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդունած նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով։ Կոմիտեի կարծիքով ապրիլի 25-ից մինչ այսօր վարչապետը ընդունել է 1 նորմատիվ իրավական ակտ մայիսի 10-ին, ինչը նշանակում է, որ ՄԻՊ-ը տեսականորեն կարող է դիմել ՍԴ, և հենց այն հիմքով, որ վարչապետի լիազորությունները չի կարող կատարել Նիկոլ Փաշինյանը, վեճը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Պարզապես հիշեցնենք Քրեկան օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ իշխանությունը պահելը, Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

2019թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց պետական առանձնատունը, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է վերջերս՝ հայտնելով, որ դա հենց այն առանձնատունն է, որտեղ ժամանակին բնակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ վարչապետի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները: Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն' վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում' համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը, որում այժմ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ: Այս խախտման մասով Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էր տվել Նարեկ Սամսոնյանը:

Հաջորդը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էր, ով, ըստ էության, հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանի կողմից իրեն տրվել են ապօրինի հրամաններ, որոնք ինքը չի ցանկացել կատարել: Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդում է տվել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

ԱԱԾ պետերից Միքայել Համբարձումյանը նույնպես ակնարկել է, որ իրեն տրվել են ոչ համաչափ հրամաններ:

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, հրաժարական տալով, հայտարարել էր, որ պատճառը կադրային քաղաքականության մեջ անհամաձայնությունն էր վերադասի հետ, իսկ այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստիպում էր անել այնպիսի նշանակում, որը մարզպետը անել պարզապես չէր ցանկանում:

Այսօր էլ ԱԳՆ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ իր հրաժարականի պատճառը այն հակապետական քայլերն էին, որոնց մաս կազմել չէր ցանկանում: Ինչ է սա, եթե ոչ բացահայտ մեղադրանք պետական դավաճանության մեջ:

Սակայն, ինչպես տեսնում ենք, դրվագներից և ոչ մեկով պատկան մարմինները չեն ցանկանում զբաղվել և Նիկոլ Փաշինյանը շարունակում է քողարկվելով ԱԱԾ-ով, դատախազությամբ ուզուրպացված պահել իշխանությունը Հայաստանում: