Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին: Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:

Չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումներին, շատրվանները կսկսեն գործել ամբողջ ծավալով:

Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեցան իրենց հանգիստն ու երեխաների
ուրախ ժամանցը կրկին կազմակերպել բոլորի կողմից սիրված ջրառատ և կանաչաշատ հանգստի գոտում: