Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող 1-ին կարգի հաշմանդամ, միայնակ մայր Թամարա Հովսեփանը թեև սեփական տնակ անգամ չունի և ժամանակավորապես բնակվում է ծանոթնեից մեկի ժամանակավոր տնակում, սակայն մեր հանդիպման ժամանակ հուզված խնդրում էր իրեն աջակցել միայն իր 8-ամյա որդու դասապատրաստման հարցում: Թամարան գրեթե ամբողջովին կույր է, որդին՝ Դավիթը ևս տեսողության խնդիրներ ունի:

Այս ընտանիքի մասին պատմող տեսանյութն առանց մեկնաբանության ներկայացնելով, ակնկալում ենք դպրոցահասակ երեխաների դաստիարակությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ համապատասխան կառույցների արձագանքը:

Շիրակ կենտրոն