Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 6-ին, ժամը 15։48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 320 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

ՀՀ ԱԻՆ-ի հայտնում են, որ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։40-ին, մարել՝ 19։10-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ և թփուտ: