Նիկոլ Փաշինյանն արձակուրդի է ուղարկել երեք մարզպետների: Ենթադրվում է, որ մարզպետներն արձակուրդի են գնում ընտրություններին պատրաստվելու համար։

Արձակուրդ են գնացել նաեւ վարչապատի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը եւ վարչապետի առաջին խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:

2. Հովհաննես Հարությունյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:

2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը»:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564 - Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի տրամադրել 2020-2021 թվականների թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ: