Երևանի Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզից 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարութունից։ 

Այստեղից փոխանցեցին՝ բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։