2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար:

Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ'

✓բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,

✓ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,

✓հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն են հասարակության ու պետության զարգացման վրա,

✓առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,

✓ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,

✓բազմաթիվ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրավերները' բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները' սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պետք է'

 արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,

 մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,

 արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,

 իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր' բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,

 վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,

 վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները' լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։

Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետպետություն։

Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել' ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց' երկիրը տանելով զարգացման։

Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն' որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում:

Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ