Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից 2020թ. հունիսից մինչև 2021թ. հունիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 12 տարին չլրացած նույն համայնքի 2012թ. ծնված բնակչի հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

1958թ. ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: