Բաքվում 14 հայ ռազմագերիներ ազատազրկման են դատապարտվել 6 ամսից 4 տարի ժամկետով։ Նրանցից երկուսը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, ստացել են 4-ական տարի, մնացածը՝ 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիները դատապարտվել են Ադրբեջանի սահմանն իբրև թե «ապօրինի հատելու» համար: Մեղադրանքների մնացած մասը, մասնավորապես «ահաբեկչության» և «զենք պահելու» հոդվածներով, հանվել է: Զինծառայողները գերի են ընկել Խծաբերդում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ: