Ադրբեջանում ավարտվել է երկու հայի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը։

Դավիթ Տիգրանի Դավթյանը եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի Քր. Օր. 276 հոդվածով (լրտեսություն), տեղեկացնում է haqqin.az-ը։

Նախնական հետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Քրեական գործը հանձնվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթին։ Գործով նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին։