Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները հանձնել են ստուգարքներ հրաձգային վարժությունների իմացությունից, տարբեր զինատեսակներից խոցել թիրախներ և գրանցել բարձր արդյունքներ: