Հայաստանում հուլիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, մահացել է երկու վարակակիր:Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 285–ի, որոնցից 217 587-ը' առողջացած, 4542-ը' մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում: Երեկ կատարվել է 5553 թեստավորում։ Նախորդ օրը առողջացել է 97 վարակակիր, մահացել 2–ը։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է: