Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ստանդարտ սցենարով…

Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։

Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,-գրել է փաստաբանը։