Երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն' առողջացած, 4559-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարու