Նշանառու կրակ չի եղել, կրակել են դեպի օդ: Կրակոցները հնչել են գիշերը ժամը մոտավորապես 2-ից մինչև 5-ի սահմաններում. դրանք երկար չեն տևել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ հավելելով, որ այս պահին վարչական սահմաններում հանգիստ է։

Ըստ նրա՝ կրակոցներ են հնչել նաև Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին:

Շադունցն ասաց՝ իրենց մոտ եղել է նոր սահամանազատում․ «2 կմ երկարությամբ սահմանը ճշգրտել ենք, որ ազերները դեպի աջ չգան՝ մեզ մոտ, մերոնք էլ՝ ձախ»,- ասաց համայնքի ղեկավարը։